Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ղա­րա­բաղս տաք վեչ»

«Ղա­րա­բաղս տաք վեչ»
24.11.2020 | 00:04

Սրանք ՌԻ­ՏԱ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ՝ կյան­քի վեր­ջին օ­րե­րին ար­տա­բե­րած բա­ռերն են, ո­րոնք նա տա­րավ իր հետ հա­վեր­ժու­թյուն: Ար­ցախն ա­րյան մեջ կրող, բո­լոր բջիջ­նե­րով ար­ցախ­ցի կի­նը հայ­րե­նի հո­ղի խոր­հուրդն ու ա­ռա­քե­լու­թյունն էր պատ­գա­մում՝ նույ­նիսկ են­թա­գի­տակ­ցո­րեն չհա­մա­կերպ­վե­լով չք­նաղ բնաշ­խար­հը կորց­նե­լու հրե­շա­վոր հե­ռան­կա­րի հետ: Հա­զար ո­ղոր­մի լույ­սե­րի մեջ սա­վառ­նող նրա ան­մար­մին Հո­գուն, որ հա­ղոր­դա­կից չե­ղավ մեր այ­սօր­վա մարմ­նե­ղեն ցա­վին, լքեց մեղ­սա­վոր այս աշ­խար­հը՝ երկ­նա­յին ար­քա­յու­թյուն տա­նե­լով իր հետ Ան­կախ Ար­ցա­խի տես­լա­կա­նը: Ար­ցախ­ցու ան­կոտ­րում կամք ու ի­մաստ­նու­թյուն ող­ջե­րիս՝ այդ տես­լա­կա­նը ի­րո­ղու­թյուն դարձ­նե­լու ոչ դյու­րին, բայց ան­խո­տոր ճա­նա­պար­հին:

Նա կապ­րի հա­զա­րա­վոր օ­տար­նե­րի հու­շե­րում, ով­քեր ա­վե­լի լավ ճա­նա­չե­ցին Հա­յաս­տանն ու հա­յե­րին ա­ռա­ջին տի­կին Ռի­տա Սարգ­սյա­նով

Հա­յաս­տա­նում սուգ է։ Եր­կիրն ու­նի ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ։ Ժո­ղո­վուր­դը վշ­տի մեջ է, հա­յու­թյու­նը՝ ող­բի և ա­մո­թի։ Հա­զա­րա­վոր օ­ջախ­նե­րում լույ­սը մա­րել է։ Ա­մեն մե­կը, բա­ցի հայ­րե­նի­քի կորս­տից և հա­մա­հայ­կա­կան ա­մո­թից, ող­բում է նաև իր օ­ջա­խի կո­րուս­տը։ Այդ ըն­տա­նիք­նե­րից մե­կը նաև մենք ենք։ Այ­սօր մա­հա­ցավ մեր Ռի­տան։
Ռի­տա­յի մահ­վան պաշ­տո­նա­կան պատ­ճա­ռը կո­րո­նա­վի­րուսն է, բժիշկ­ներն ա­սում են՝ դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը չբա­վա­րա­րեց, բայց լավ ճա­նա­չե­լով նրան, ես հա­մոզ­ված եմ՝ նա պարտ­վեց կո­րո­նա­վի­րու­սին, ո­րով­հետև սիր­տը չդի­մա­ցավ։ Ռի­տա­յի սիր­տը չդի­մա­ցավ տես­նե­լով այս ա­մե­նը՝ հա­մա­տա­րած ցա­վը, ա­մո­թը, քաո­սը...


Ռի­տան մեզ հետ չէ, բայց նա կապ­րի հա­զա­րա­վոր այն մա­նուկ­նե­րի աչ­քե­րում ու ժպիտ­նե­րում, ով­քեր նրա նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի շնոր­հիվ լույս աշ­խարհ ե­կան կամ երկ­րորդ կյանք ստա­ցան։
Ռի­տան մեզ հետ չէ, բայց նա կմ­նա ռում­բե­րի տակ ա­պաս­տա­րա­նում ապ­րած­նե­րի հու­շե­րում, որ­տեղ նաև ինքն էր՝ իր ման­կա­հա­սակ դուստ­րե­րի հետ: Նա կապ­րի հաղ­թա­նա­կած զին­վոր­նե­րի ու հրա­մա­նա­տար­նե­րի հու­շե­րում, ո­րոնց կե­րակ­րում էր, երբ ա­մուս­նու հետ տուն էին դառ­նում ռազ­մա­ճա­կա­տից:


Մեր Ռի­տան կապ­րի Շու­շիի եր­կն­քում, որ­տեղ կազ­մա­կեր­պում էր աշ­նա­նա­յին փա­ռա­տո­ներ ու բա­րե­գոր­ծա­կան հա­վաք­ներ: Նա կապ­րի հա­զա­րա­վոր օ­տար­նե­րի հու­շե­րում, ով­քեր ա­վե­լի լավ ճա­նա­չե­ցին Հա­յաս­տանն ու հա­յե­րին ա­ռա­ջին տի­կին Ռի­տա Սարգ­սյա­նով։
Եվ նա հա­վերժ կապ­րի մեր ա­ղոթք­նե­րում ու ա­պա­գա­յի ժպ­տա­ցող հայ­րե­նի­քում։ Ա­պա­գա­յի, ո­րում տեղ չեն ու­նե­նա և, վս­տա­հեց­նում եմ, չե՛ն լի­նի դա­վա­ճան­ներն ու ազ­գա­դավ հան­ցա­գործ­նե­րը։
Մի­քա­յել ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ
Սբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի գլ­խին ե­կած այս պա­տու­հա­սը կոտ­րեց այդ ու­ժեղ կնո­ջը

Լու­սա­վոր մարդ­կանց մա­սին դժ­վար է ցա­վակ­ցա­կան խոսք ա­սել, մի տե­սակ չի ստաց­վում, մի տե­սակ չես պատ­կե­րաց­նում։ Լու­սա­վոր մար­դիկ և մա­հը ան­հա­մա­տե­ղե­լի են։ Տի­կին Ռի­տա­յին ճա­նա­չե­լու, հե­տը շփ­վե­լու պա­տիվն եմ ու­նե­ցել։
Ա­նա­սե­լի հզոր է­ներ­գիա ու­ներ, նա­խա­ձեռ­նում էր և ի­րա­կա­նաց­նում, ա­րագ և սի­րով էր ա­նում բո­լոր բա­րե­գոր­ծա­կան, սո­ցիա­լա­կան, մար­դա­սի­րա­կան ծրագ­րե­րը, ու միշտ շտա­պում էր, շտա­պում էր... Հի­մա նույն­պես շտա­պեց... Ման­կա­պար­տեզ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ծրա­գիր էր մշա­կել և ան­ձամբ էր ընտ­րում ա­մե­նա­վատ վի­ճա­կում գտն­վող ման­կա­պար­տեզ­նե­րը, ան­ձամբ էր հետևում շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րին, ան­ձամբ էր ընտ­րում ե­րե­խա­նե­րի հա­մար պա­հա­րան­նե­րը, գոր­գե­րը, խա­ղա­լիք­նե­րը, ընտ­րում էր սի­րով, ճա­շա­կով, գուր­գու­րան­քով։ ՈՒ յու­րա­քան­չյուր ման­կա­պար­տե­զի բա­ցու­մը տոն էր դարձ­նում, կա­րող էր պա­տա­հա­բար, անս­պա­սե­լի վեր կե­նալ և գնալ տես­նե­լու՝ ե­րե­խա­նե­րը ոնց են, ինչ են կե­րել, ինչ նոր երգ կամ ո­տա­նա­վոր են սո­վո­րել։ Ա­րյու­նա­բա­նա­կան կենտ­րո­նի բո­լոր հի­վանդ ե­րե­խա­նե­րին ան­ձամբ էր ճա­նա­չում, այ­ցե­լում էր, ծնող­նե­րի ձեռ­քը բռ­նում, ա­ջակ­ցում, զրու­ցում, գի­տեր բո­լո­րի մա­սին, սիր­տը ցա­վում էր յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հա­մար։ Նա գթու­թյան հրեշ­տակն էր և ծնող­նե­րի, և հի­վանդ ե­րե­խա­նե­րի հա­մար։ Սրանք միայն փոք­րիկ դր­վագ­ներն են տի­կին Ռի­տա­յի հս­կա­յա­կան գոր­ծու­նեու­թյու­նից։


Հի­մա այդ ման­կա­պար­տեզ­նե­րում պայ­ծառ ե­րե­խա­ներ են թռվ­ռում։ Հի­մա հա­րյու­րա­վոր ըն­տա­նիք­նե­րում ե­րե­խա­ներ են մե­ծա­նում, որ ծն­վել են «Ա­րա­գիլ»-ի ա­ջակ­ցու­թյամբ։
Ցա­վա­լի է, երբ գնում են լու­սա­վոր մար­դիկ, ցա­վա­լի է, ցա­վակ­ցում եմ նա­խա­գահ Սարգ­սյա­նին, Սա­թե­նին և Ա­նու­շին, փե­սա­նե­րին և թոռ­նիկ­նե­րին, հա­րա­զատ­նե­րին, բո­լո­րիս... Մար­դու կո­րուս­տը ցա­վա­լի է, լավ մար­դու, հրա­շա­լի մար­դու կո­րուս­տը՝ տաս­նա­պա­տիկ ցա­վա­լի...


Մար­գա­րիտ Ե­ՍԱ­ՅԱՆ
ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր

Հ. Գ. Մեկ դեպ­քի մա­սին ու­զում եմ պատ­մել. վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին երկ­րում կա­տար­ված խառ­նա­կու­թյուն­նե­րը շատ էին մտա­հո­գում տի­կին Ռի­տա­յին, նա ևս հաս­կա­նում էր, որ ու­րա­ցում­նե­րի այդ շղ­թան լավ տեղ չի տա­նե­լու, մտա­հոգ էր Ար­ցա­խի հա­մար, ա­վե­լի հա­ճախ էր գնում իր հայ­րե­նի Ար­ցախ, Ստե­փա­նա­կերտ։ Մշ­տա­պես ան­ձամբ էր գնում­ներ կա­տա­րում ման­կատ­նե­րի, ծե­րա­նոց­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մար, հատ­կա­պես՝ տա­րե­մու­տի օ­րե­րին, նվեր­ներ և սնունդ էր տա­նում ան­ձամբ, բո­լո­րի հետ ման­կա­նա­լով, բո­լո­րի հետ հուզ­վե­լով և ու­րա­խա­նա­լով։ Ա­հա, ման­կա­տուն հեր­թա­կան այ­ցից ա­ռաջ խա­նու­թում, գան­ձարկ­ղի մոտ հեր­թում մի կին բռ­նում է տի­կին Ռի­տա­յի թևը, գր­կում նրան և թա­քուն շշն­ջում. «Մենք Ձեզ շատ-շատ ենք սի­րում, հետ ե­կեք, մենք Ձեզ կա­րո­տում ենք, էս ինչ ե­ղավ մեր երկ­րին»։ Տի­կին Ռի­տան, ի­րեն բնո­րոշ ան­մի­ջա­կա­նու­թյամբ շրջ­վում է և բարձր ա­սում. «Ի՞նչ եք ա­սում, բարձր ա­սեք, ես ձեզ չեմ լսում, բարձր էիք, չէ՞, մեր­ժում, հի­մա էլ սի­րո և փոշ­մա­նե­լու մա­սին բարձր ա­սեք»։ Նա դի­մաց­կուն և ու­ժեղ կին էր, հա­մոզ­ված եմ, սիր­տը չդի­մա­ցավ, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի գլ­խին ե­կած այս պա­տու­հա­սը կոտ­րեց այդ ու­ժեղ կնո­ջը։

Դիտվել է՝ 29321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ